Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 13-06-2023

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ռուսաստանի և Չինաստանի միջև սերտացող համագործակցությամբ. Սթոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր Յենս Սթոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև սերտացող համագործակցության կապակցությամբ։ Այս մասին Սթոլտենբերգն ասել է PBS հեռուստաալիքին հարցազրույցում։

Սթոլտենբերգն ընդգծել է, որ Մոսկվա և Պեկինն ավելի են սերտացնում երկկողմ համագործակցությունը։

«Չինաստանը եւ Ռուսաստանն ավելի ու ավելի են մոտենում, նրանք հենց նոր մեծ ռազմածովային զորավարժություններ են իրականացրել։ Մենք ավելի հաճախ ենք տեսնում Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային ու ծովային պարեկումները»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ անվտանգության հարցերն այլևս չեն կրում տարածաշրջանային բնույթ, այլ դարձել են գլոբալ։ Նա շեշտել է՝ այն, ինչ կատարվում է Եվրոպայում, նշանակություն ունի Ասիայի համար, այն, ինչ կատարվում է Ասիայում, նշանակություն ունի նաեւ Եվրոպայի համար։

Յենս Սթոլտենբերգը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նկատում է, որ Չինաստանն ավելի ու ավելի շատ է ներդրումներ կատարում առաջավոր զինատեսակներում։ Նա այս համատեքստում կարևորել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես զբաղվի Չինաստանից բխող մարտահրավերներով։


Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին