Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 13-06-2023

«Իշխան»-ամետ ԳՄ է ձեւավորվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ընդգրկվել ՀՅԴ ԳՄ, այսինքն՝ հայաստանյան կառույցի նոր կազմում, որն ընտրվել է կուսակցության 26-րդ Գերագույն ժողովի արդյունքում։ Մեր տեղեկություններով, բավականին բուռն է ընթացել ժողովը, տարաձայնություններ, վեճեր են եղել, մի խումբ մարդիկ` Հրանտ Մարգարյանի կառավարմամբ, ցանկացել են Իշխան Սաղաթելյանին փոխարինել այլ անձով, սակայն չի ստացվել․ նա վերընտրվել է, երրորդ անգամ անընդմեջ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը, եւ ՀՅԴ կուրսը չի փոխվելու։

ԳՄ կազմն էլ, կարելի է ասել, «Իշխան»-ամետ անձանցից է կազմված։ Նախորդ ԳՄ-ի համեմատ, որն ընտրվել էր 2021 թվականին, այս կազմում 5 նոր անձ է հայտնվել՝ Թադեւոս Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Խաչատուր Ստեփանյանը, Գերասիմ Վարդանյանը։ Նախորդ ԳՄ կազմում անդամակցող Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Բագրատ Եսայանը, Սուրեն Մանուկյանը դուրս են մնացել նոր կազմից։ Արծվիկ Մինասյանն ինքն է ինքնաբացարկ հայտնել, սակայն առավել ուշագրավ էր Մանուկյանի դուրս մնալու փաստը, թվում էր՝ դաշնակցական ընկերները հատուկ ժեստ կանեն՝ իրենց ընկերոջն ուղղված, ով մոտ մեկ տարի է՝ կալանավորված է, թողնելով ԳՄ կազմում, սակայն չեն արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը