Արտաքին 3 տարի առաջ - 19:00 12-06-2023

Մոսկվան Կիևի հետ բանակցությունների հիմքեր չի տեսնում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Մոսկվայի և միջև բանակցությունների համար այժմ պայմանավորվածություններ ու նախադրյալներ փաստացի չկան։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակվել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի տելեգրամյան ալիքում։

Պեսկովի խոսքով՝ ներկայումս չկա անգամ որևէ թույլ հիմք, որպեսզի կողմերի միջև ինչ-որ երկխոսություն հաստատվի։

Նա միևնույն ժամանակ թվարկել է մի քանի գործոն, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից։

«Ա․ վարչակարգի անպատրաստակամություն, Բ․ անպատրաստություն, Գ․ վարչակարգին անթույլատրելիություն սեփականատերերի կողմից, այսպես ասած առանց դիվանագիտական երկիմաստությունների։ Հետևաբար, այժմ բանակցությունների համար նախադրյալներ չկան»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել