Արտաքին 3 տարի առաջ - 17:00 12-06-2023

Էրդողանը և Բայդենը Վիլնյուսում կարող են հանդիպում ունենալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող են բանակցություններ վարել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Milliyet պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը։ Բացի Բայդենից Թուրքիայի նախագահը երկկողմ բանակցություններ կվարի նաև այլ օտարերկրյա առաջնորդների հետ։

Թուրքական լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Բայդենը շուտով կարող է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո, ով հունիսի 3-ին մեկնել էր Անկարա, հանդիպել Էրդողանի հետ և մասնակցել վերջինիս երդմնակալության արարողությանը։

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հնարավոր է նաև հեռախոսազրույց ունենան Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»