Ներքին 3 տարի առաջ - 19:26 12-06-2023

Սյունիքում դպրոցական ավտոբուսի գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, նշված բնակավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։ Ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

«Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Դրա հետևանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ ուսուցչուհին, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղևորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդի առողջությանը ևս պատճառվել է միջին ծանրության վնաս:
Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա 75-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից