Արտաքին 3 տարի առաջ - 10:27 11-06-2023

ԱՄԷ նախագահն այցելել է Թուրքիա


ԱՄԷ նախագահ Մուհամադ իբն Զաիդ Նահայանն այցելել է Թուրքիա այն ղեկավարների թվում, որոնք շաբաթ օրը հանդիպել են Թուրքիայի վերջերս վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էրդողանը ԱՄԷ ղեկավարին ընդունել է Ստամբուլ կատարած պաշտոնական այցի սկզբում։
Շեյխ Մուհամադը կքննարկի «երկու երկրների համապարփակ տնտեսական գործընկերության ակտիվացման ջանքերը», տեղեկացրել է Wam պետական տեղեկատվական գործակալությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ մի շարք նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը։

Շեյխ Մուհամադին ուղեկցել են նախարարներ եւ պաշտոնական անձինք, այդ թվում փոխնախագահ, փոխվարչապետ եւ նախագահական պալատի նախարար, շեյխ Մանսուր իբն Զաիդը եւ արդունաբերության ու առաջավոր տեխնոլոգիաների նախարար, դոկտոր Սուլթան Ալ Ջաբերը։

«Երկու նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր տնտեսական աճի եւ սոցիալական զարգացման ոլորտներում, հետագա համագործակցության հնարավորությունները գերակա ոլորտերում՝ տնտեսություն, առաջավոր տեխնոլոգիաներ, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, տրանսպորտ եւ լոգիստիկա, արտադրություն, տուրիզմ եւ մշակույթ»,- տեղեկացրել է Wam-ը։

Մարտին երկու երկրների նախագահները հեռավար գագաթաժողով էին ունեցել եւ ստորագրել ԱՄԷ եւ Թուրքիայի համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»