Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:39 10-06-2023

Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու

Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ գյուղերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները: Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ (՞) գյուղերին:

Վերջիններս վստահ են նաև, որ Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու: Ավելին՝ նրանց կարծիքով, Հայաստանն Ադրբեջանին պետք է ռազմատուգանք (ռեպարացիա) վճարի: Արծվաշենն էլ Ադրբեջանին որպես ռազմատուգանքի մի չնչին մաս կհատկացվի:

Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ վերադարձնելու բան չունեն՝ միայն վերցնելու են:

Այսպիսով՝ եկեք արձանագրենք, որ, Արծվաշենի մասով, պաշտոնական Բաքվի և հայաստանյան գործակալական ցանցի միջև առկա է խորը և համապարփակ փոխըմբռնում: Ավելին՝ կարծում եմ, որ նրանք հրահանգավորվում են միևնույն կենտրոնից:

Հիշեցնեմ, որ «հայտնի պետության», նույնքան տխրահռչակ կազմակերպության հայաստանյան գործակալական ցանցը Հայաստանի բնակիչների շրջանում տարածում է այն միտքը, որ Արծվաշենը վերադարձնելու պահանջն «ազգի հանդեպ թշնամություն է»:

Որպես հիմնավորում շրջանառության մեջ է դրված «եթե Արծվաշենի մասին չխոսենք, Ադրբեջանը Տիգրանաշենը չի պահանջելու» և «Արծվաշենը լոգիստիկ տեսանկյունից անպիտան է» պնդումները»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները