Արտաքին 3 տարի առաջ - 16:00 10-06-2023

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը երկրի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ

Թուրքիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակումը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ Ֆիդանի նշանակմանը անդրադարձել է գերմանական «Redaktions Netzwerk Deutschland» մեդիա կազմակերպությունը:

«Ֆիդանը 13 տարի ղեկավարել է ազգային հետախուզական կազմակերպությունը: Այսօր Թուրքիայում չկա մի անձ, ով այնքան շատ գաղտնի տեղեկության է տիրապետում, որքան Ֆիդանը: Եվ դա նրան դարձնում է Թուքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը»,-ասվում է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ֆիդանի ղեկավարությամբ բազմաթիվ հաջող օպերացիաներ է իրականացրել Թուրքիայի սահմաններից դուրս:

Գերմանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ֆիդանը Էրդողանի ստվերային արտգործնախարարն էր, և նեգրավված է եղել նաև մի շարք բանակցային գործընթացներում, այդ թվում Թուրքիայի միջնորդական առաքելությանը ռուս-ուկրաիանկան հակամարտությունում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվել էր նախագահի պաշտոնում, հունիսի 3-ին երդմնակալությամբ ստանձնեց իր պաշտոնը և նույն օրը հրապարակեց նոր կառավարության կազմը։ Թուրքիայի նոր կառավարության ձևավորումն արժանացավ միջազգային լրատվամիջոցների մեծ արձագանքին, քանի որ Էրդողանը գրեթե ամբողջությամբ փոփոխեց կառավարության կազմը, իսկ նախկին նախարարներից միայն երկուսը վերանշանակվեցին իրենց պաշտոնում։

Հատկանշական էր, որ Թուրքիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտնում Մևլութ Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը, ով մինչև այս 13 տարի շարունակ (2010-2023) զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը և միևնույն ժամանակ հանդիսանում է Էրդողանի ամենավստահելի և հավատարիմ կադրերից մեկը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»