Ներքին 3 տարի առաջ - 10:26 10-06-2023

ԱՆ-ն հարգելի քաղաքացի Վիկտոր Մնացականյանին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, օրերս գրառում էր արել պետպատվերով վիրահատությունների մասին։

«Ընկերներ, ճի՞շտ է, որ Երևանի մանկական բուժհաստատություններում պետպատվերով վիրահատությունները ժամանակավորապես դադարեցված են՝ փող չլինելու պետական պատճառաբանությամբ: Ճի՞շտ է, որ բուժհաստատություններին առողջապահության նախարարությունից հրահանգել են պետպատվերով սպասարկել միայն արտակարգ դեպքերը: Մինչդեռ պոլիկլինիկաները շարունակում են պետպատվերով բուժման ուղեգրեր հատկացնել: Այս հարցերն ուղղել են ինձ, որը ես վերահասցեագրում եմ ավելի լավատեղյակ մարդկանց և իհարկե, համապատասխան մարմիններին: Խնդրում եմ՝ հերքեք կամ հաստատեք, բնականաբար, համապատասխան բացատրությամբ: Ախր հենց ամռանը՝ դպրոցից ազատ ժամանակ են մարդիկ պատրաստվում լուծելու իրենց երեխաների առողջական խնդիրները: Փաստորեն ամեն ինչին փող կա, Մանկական Առողջապահությանը չկա՞...»։



Այս գրառմանը արձագանքել են ոչ միայն Վիկտոր Մնացականյանի ընկերները, այլեւ Առողջապահության նախարարությունը։

«Հարգելի քաղաքացի, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել: Հանրապետությունում մինչև 18 տ. ՀՀ քաղաքացիների բուժօգնությունը իրականացվում է անվճար: Անհետաձգելի դեպքերում բուժօգնությունը իրականացվում է անվճար, իսկ եթե դեպքը պլանային է, ապա պետք է հերթագրվել, ըստ առաջնահերթության կկազմակերպվի բուժօգնությունը: Եթե պացիենտը չի սպասում իր հերթին, ապա բժշկական օգնությունը իր համաձայնությամբ կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Կառավարության որոշումը` https://moh.am/images/legal-327.pdf»։

Իհարկե, եղել են օգտատերեր, որոնք հաստատել են Վիկտոր Մնացականյանի գրածը, սակայն այս պարագայում սյուռ էր նախարարության արձագանքը իրենց նախկին գործընկեր-թիմակցին։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան