Ներքին 3 տարի առաջ - 16:51 09-06-2023

Ինչու Ավինյանից հետ մնալ․ Խաժակյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը

Թեև Երևանի ավագանու ընտրություններին դեռ 3 ամիս կա, ու պաշտոնապես քարոզարշավի մեկնարկը տրված չէ, այդուհանդերձ, որոշ թեկնածուներ որոշել են ժամանակ չկորցնել ու արդեն ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը։

Oragir.News-ի հետ զրույցում, դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ թեև ոչ պաշտոնապես, այդուհանդերձ ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, Խաժակյանը պատասխանեց, որ քաղաքական տրամաբանության մեջ համարում է, որ յուրաքանչյուր գործչի համար քարոզարշավը սկսվում է ընտրություններից հետո՝ հաջորդ օրը։

«Առնվազն իմ մասով, ես 7 տարի է ներգրավված եմ Երևանի ավագանիում, անընդհատ ներկայացնում եմ նոր ծրագրեր։ Սա էլ ընդառաջ նոր ընտրություններին՝ նոր առաջարկների ներկայացում է, այս քարոզարշավն ավելի շատ բովանդակային բնույթ է կրում, քան գովազդային։ Եթե նկատել եք, քաղաքում տեսնում եք նաև որոշ թեկնածուների գովազդային պաստառներ, բայց քանի որ օրենքին չի հակասում, ես խնդիր չեմ տեսնում»։

Նա ընդգծեց, որ տարբեր քաղաքական ուժեր արդեն հայտարարել են իրենց թեկնածուներին և քաղաքի մասին հարցազրույցներ են տալիս։

«Դա քարոզարշա՞վ է, թե՞ ոչ, երևի գնահատողական հարց է, եթե անգամ քարոզարշավ է, օրենքի հետ հակասություն չկա»,- եզրափակեց Խաժակյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում