Ներքին 3 տարի առաջ - 11:15 09-06-2023

Դա կհանգեցնի համատարած սնանկացումների. Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է հետևյալը․ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս թեման դեռևս հոկտեմբերից Կառավարության կողմից որպես համանման օրենսդրական նախաձեռնություն շրջանառվում է և մնաց որպես նախագիծ։

Գրիգորյանը նկատեց. «Պետությունը, ռիսկերի վերլուծություն կատարելով, որդեգրել է դիրքորոշում, որ քաղաքականությունը պետք է այս ուղղությամբ տարվի` կառուցապատողի հաշվի վրա մուտքագրվող գումարների սառեցում

Մենք, ինչ խոսք, արձագանքել ենք մեր դիրքորոշումը։ Փոփոխությունները կհանգեցնեն երկրաշարժերի, եթե չլինեն անցնցում եղանակով»,- ասաց Գրիգորյանը։

Նա շեշտեց, որ նախագծի սկզբնական տարբերակը նախատեսում էր 100 տոկոս սառեցում.«Դրա դեմ մեր դիրքորոշումը բնականաբար հիմնավոր ներկայացրինք, որից հետո նախագիծը վերամշակվեց՝ սահմանելով 75 տոկոսի սառեցում և 25-ի ապասառեցում, դրա հետ կապված ևս նկատառումները ներկայացվեցին և այժմ նորից քննարկումների փուլում ենք գտնվում, որ կարողանանաք բանակցությունները կոնսենսուսային եզրափակել։ Մեր նպատակն այն է, որ բիզնեսի համար հնարավորինս կանխատեսելի միջավայր ապահովենք»։

Ասոցիացիայի նախագահը ասաց նաև, որ իրենց բոլոր դիրքորոշումները փոխանցել են Կառավարության և ԱԺ գործընկերներին. «Եթե միանգամից խաղի կանոն փոխվի, դա կհանգեցնի լրիվ հակառակ էֆեկտի` համատարած սնանկացումների, որովհետև արդեն իսկ մեկնարկած քաղաքաշինական ծրագրերում բիզնես պլանավորումը այդ սկզբունքով է եղել, որ գումարը կամ գումարի համապատասխան մասը պետք է ապասառեցվի և օգտագործվի շինարարության ընթացքում մինչև ավարտական ակտի ստացման փուլը»։

Գրիգորյանը լիահույս է, որ իրենց կոչերը, հորդորները և խնդրանքեները Կառավարության և ԱԺ գործընկերների համար կլինեն ընդունելի, և մեկնարկած գործընթացները կունենան սահուն, անցնցում և կանխատեսելի անցումային դրույթներ։

Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ըստ իրեն՝ այս ամենը կհանգեցնի՞ մենաշնորհացման և շուկայում գերիշխող կդառնան միայն այն ընկերությունները, որոնք ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ բնակարաններ կառուցելու համար, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ոչ սա մենաշնորհման չի հանգեցնի, որովհետև եթե գործընթացները տեղի ունենան սահուն և անցնցում, խնդիր չի առաջանա։ Գործընթացները չպետք է լինեն մեկ վայրկյանի կամ մեկ օրվա ընթացքում, պետք է լինի ժամանակի ընթացքում` անցումային դրույթներով, սահունությամբ, ճկունությամբ, որպեսզի բիզնեսը կարողանա ադապտացվի նոր խաղի կանոններին»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ