Մամուլ 3 տարի առաջ - 08:20 09-06-2023

Վերաքննիչ քրեական դատարանում թեժ իրավիճակ է.Կարեն Անդրեասյանն ընդդեմ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արշալույսները խաղաղ չեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը։

Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող կամ ԲԴԽ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն էր, որին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել ԲԴԽ անդամ, սակայն, ի հեճուկս իր ցանկությունների, ԲԴԽ անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանից դատավոր Արշակ Վարդանյանը։ Հիմա ամենակարեւորի մասին. ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը որոշել Վերաքննիչ քրեական դատարանում իր հավատարիմ մեկին ունենալ։
Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին չեն կարողանում վերահսկողության տակ պահել եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումները ունենալ, ուստի որոշել են Մխիթարյանի միջոցով իրավիճակը հսկել։

Իսկ թե ինչ քրեական գործերով է, որ չեն կարողանում ազդել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի վրա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը