Ներքին 3 տարի առաջ - 20:10 08-06-2023

ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը քննարկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։

«Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար։

Նշելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, Վահե Ղազարյանը, ի դեմս Եվրոպական Միության, հատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես կարևորել է միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը:

Նշվում է, որ քննարկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի