Ներքին 3 տարի առաջ - 19:01 08-06-2023

Հայաստանն ուսումնասիրում է առևանգված հայ զինծառայողների մասին Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին տրամադրած տեղեկատվությունը

Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրության փուլում է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին:

«Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ: Տեղեկատվության մասին ներկայացրել ենք նաև իրենց հարազատներին: Ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր հայրենակիցների պաշտպանվածությունը բոլոր առումներով»- ասել է Կիրակոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը՝ Կիրակոսյանը նշել է, որ հունիսի 5-ին տարածված տեսանյութում իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան: Նա ընդգծել է՝ անհրաժեշտության դեպքում հաջորդիվ այն կօգտագործվի իրավական գործընթացներում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից