Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 08-06-2023

Վահան Քերոբյանի աճպարարությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Orion Summit 2023. «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել։ Միջոցառումը կայանալու է հունիսի 19-22-ը, Նյու Յորքում: Ավելի վաղ նախարարությունն այս միջոցառումը ներկայացնում էր որպես Orion Worldwide Innovations-ի հետ մի չտեսնված համագործակցություն, որի շրջանակներում պետք է Հայաստանը «դրսերում» ներկայացվի որպես ներդրումների համար դրախտային երկիր։

«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են եւ ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ․․․ Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների եւ ներդրողների հանդիպման ու նրանց միջեւ գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն կազմակերպիչ ՍՊԸ-ի հետ նախարարության կնքած պայմանագրից տեղեկացաք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը միջոցառման մասնակիցն է եւ մասնակցության գումար պետք է վճարի՝ պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ