Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:45 07-06-2023

Ադրբեջանը նախատեսում է օկուպացված Շուշիում 20 հազար մարդու բնակեցնել

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված տարածաքներում ապօրինի վերաբնակեցում իրականացնել, և այս համատեքստում մեծ նշանակություն են տալիս հատկապես օկուպացված Շուշի քաղաքի վերաբնակցմանը։

Օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահի այսպես կոչված հատուկ ներկայացուցիչ Այդըն Քարիմովը հայտարարել է, որ Շուշին լինելու է ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող քաղաք։ Նրա խոսքով՝ քաղաքի հատակագիծը մանրամասնորեն ներառում է իր փողոցների ու տների զարգացումն առաջիկա 20 տարիների ընթացքում:

Վերջինս նշել է, որ քաղաքում կա մոտ 200 պատմական հուշարձան, որոնց մեծ մասն ավերվել է, իսկ մինչ օրս 13-ը պատշաճ կերպով վերականգնվել է։ Նա ասել է, որ Շուշիում իրականացվող աշխատանքների արդյունքում քաղաքը 2-3 անգամ ավելի շատ զբոսաշրջիկների կգրավի։

Այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում՝ բացառությամբ Շուշի քաղաքի, Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովն էլ իր հերթին նշել է, որ Բաքուն «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի շրջանակներում նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ավելի քան 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։ «Մեր ժողովրդի վերադարձը «հայրենի հողեր», կյանքի և աշխատանքի պայմանների ապահովումը նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեր առջև դրված հիմնական խնդիրն է, և դրա վրա աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»