Արտաքին 3 տարի առաջ - 13:30 07-06-2023

Ընտրությունները նշանավորել են Թուրքիայի բոլոր քաղաքացիների հաղթանակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում կայացած համապետական ընտրությունները նշանավորել են Թուրքիայի բոլոր քաղաքացիների հաղթանակը՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է իր գլխավոր նախագահական կաբինետի առաջին նիստից հետո երկրի բնակչությանը հղած ուղերձում։

«Այս ընտրություններում մեր և մեր դաշինքի հետ միասին հաղթեց ողջ Թուրքիան։ Երկրի բոլոր 85 միլիոն բնակիչները հաղթեցին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից»,- ասել է նա։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները կմիավորեն իրենց ջանքերը՝ 21-րդ դարը վերածելու «Թուրքիայի հարյուրամյակի»։ «Մենք իրականացնելու ենք երկու հայեցակարգ՝ կայունություն և վստահություն։ Մենք Թուրքիայի դարը կկառուցենք կայունության և վստահության հիման վրա»,- նշել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է, որ ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր մասնակցություն։ Նրա համոզմամբ՝ վերջին ընտրություններում Թուրքիան ամբողջ աշխարհին ցույց տվեց ժողովրդավարության օրինակ։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև երկրի հարավ-արեւելքում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետեւանքները վերացնելու ուղղությամբ թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերին։ Նա, մասնավորապես, ասել է, որ բնական աղետից տուժածների համար Թուրքիայում կկառուցվի 650 հազար տուն։

Էրդողանը հավելել է, որ նախատեսվում է մեկ տարվա ընթացքում աղետի գոտու բնակիչներին հանձնել 319 հազար տուն։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև