Ներքին 3 տարի առաջ - 12:19 07-06-2023

Երբ է Արայիկ Հարությունյանը ներողություն խնդրելու

Հայաստանում բոլոր ոլորտները ղեկավարում են «գրել-ջնջելու» սկզբունքով։ Եվ թքած, որ արդյունքում տուժում են սերունդներ, համակարգեր, արժեքներ։

Ասվածի ապացույցն է այն, թե ինչպես տարիներ առաջ կռվով-դավով 9-րդ դասարանցիների համար ներմուծեցին միասնական քննություն հայոց լեզվից, ինչը մեծ սթրես էր դպրոցականների համար, ցածր արդյունքներ էին գրանցվում, ընկճվում։

Երեք տարի հետո այս որոշումը չեղարկեցին, այսօր արդեն 9-րդ դասարանցիները միասնական քննություն չեն հանձնում հայոց լեզվից։

Հարց է առաջանում՝ իսկ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, ներողություն խնդրելո՞ւ է սխալ որոշման համար։

Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը այսուհետ ինչպես է լուրջ դեմքով հայտարարություններ անելու, ծրագրեր կյանքի կոչելու, երբ իր նորամուծությունները ժամանակի ընթացքում ֆիասկո են ապրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու