Արտաքին 3 տարի առաջ - 12:16 07-06-2023

Կրեմլը հավանություն է տվել Հռոմի պապի բանագնացի այցին Մոսկվա

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Հռոմի պապի բանագնաց, կարդինալ Մատեո Զուպին Կրեմլից թույլտվություն է ստացել այցելել Մոսկվա: Այս մասին ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար արքեպիսկոպոս Պաոլո Պեցին։

Նա չի նշել սպասվող այցի ստույգ ամսաթիվը:

Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Պեցին նշել է, որ վերջերս «շատ բացասական հայտարարություններ» է կարդացել ինչպես Կրեմլից, այնպես էլ Ուկրաինայից՝ Հռոմի Պապի հնարավոր միջնորդության վերաբերյալ։

«Եվ նման լճացած իրավիճակում այն փաստը, որ Հռոմի պապի բանագնացը գնաց Ուկրաինա և ստացավ Կրեմլի համաձայնությունը՝ գալու Մոսկվա, թեև չգիտեմ երբ, դա ինքնին նշան է, որը չպետք է թերագնահատել», - ասել է նա։

Երեկ՝ հունիսի 6-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է կարդինալ Մատեո Զուպիի հետ։ Նրանք քննարկել են ուկրաինական կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Սպասվում է, որ այս այցից հետո Զուպին պետք է վերադառնա Վատիկան՝ Հռոմի պապի հետ խորհրդակցելու, ապա մեկնի Մոսկվա։

Մատեո Զուպին բանակցող էր Մոզամբիկի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1977–1992)։ Բանակցությունները ընթացել են 27 ամիս և ավարտվել խաղաղության համաձայնագրերի ստորագրմամբ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»