Ներքին 3 տարի առաջ - 09:54 07-06-2023

Երբ ամառային արձակուրդները թանկ արժեն ծնողների համար

Ուսումնական տարվա ավարտից հետո աշխատող ծնողները լուրջ խնդրի առաջ են կանգնում, չգիտեն՝ ինչպես կազմակերպել երեխաների առօրյան։

Այստեղ էլ օգնության են հասնում ամառային դպրոցները, որոնք գործում են տարատեսակ ճամբարների տեսքով, կամ հենց որպես դպրոց՝ առաջարկելով տարբեր ժամային գրաֆիկ, համատեղելով դասեր, խաղ, հանգիստ, ժամանց և իհարկե սնունդ։

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամառային դպրոցների ամսական գները տատանվում են 70-100 հազար դրամի սահմանում, իհարկե, կարելի է ավելի մատչելի կամ թանկ տարբերակ գտնել՝ կախված ծրագրից, պայմաններից, առաջարկվող ծառայություններից։

Պարզ է, որ օրինակ՝ լողավազանով և արշավներով, գերհագեցած ծրագրով ամառային դպրոցի գինը այս դեպքում կրկնակի է՝ 200 հազար դրամ։

Շատ ծնողներ, չունենալով երեխաների խնամքի հարցում օգնողներ, ստիպված են մի ամբողջ աշխատավարձ տալ և կազմակերպել ամառային արձակուրդները։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան