Մամուլ 3 տարի առաջ - 08:00 07-06-2023

Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը հսկող դատախազները:

«Ժողովուրդ» օրաթերթին դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ։

Թե որքանով են համակարգում տարածված այս խոսակցությունները իրական, ցույց կտա ժամանակը, սակայն երեկվանից համակարգում ակտիվ խոսում են այս մասին։ Տարածված լուրերի մասով մեկնաբանություն խնդրեցինք Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հերքեցին այն։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոնք Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրողներն էին։
Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան