Ներքին 3 տարի առաջ - 21:16 06-06-2023

Եգիպտոսում հանգստանալը ևս կթանկանա, բայց երևի քիչ

Եգիպտոսի խորհրդարանը որոշել է բարձրացնել մի շարք հարկեր եւ տուրքեր, փորձագետները նշել են, որ դա կազդի օտարերկրյա զբոսաշրջիկների շահերի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում տուրիզմի մասնագետ Դիաննա Մնացականյանը ասաց, որ անկախ փոփոխություններից՝ Եգիպտոսը շարունակելու է հայ զբոսաշրջիկների համար ցանկալի ուղղություն լինել։

«Բացառված է, որ այդ ուղղությունից հրաժարվեն, որևէ փոփոխություն չի լինելու, նույն քանակությամբ գնալու են, ասեմ ավելին՝ ավելի շատ են գնալու, քանի որ այս պահին եվրոպական դեսպանատներում ուղղակի խայտառակություն է տիրում, օրեր չկա, որ մարդիկ վերցնեն, այսինքն՝ եթե անցյալ ամառ շատ ավելի հեշտ էր դեսպանատներում օրեր վերցնելը, այս տարի դա բավականին բարդացել է և պայմանավորված այս ամենով՝ Եգիպտոսը մնալու է ամենապահանջված ուղղություններից մեկը»,- ասաց Մնացականյանը։

Հարցին, թե գնային փոփոխությունը չի՞ ազդի զբոսաշրջիկների վրա, հիմնականում մեր երկրի քաղաքացիները ընտրում են այդ ուղղությունը, քանի որ մատչելի էր, Մնացականյանը պատասխանեց. «Գինը արդեն իսկ բարձրացել են։ Ես արդեն մոնիթորինգ եմ արել և անցյալ տարվա համեմատ նկատում եմ, որ առնվազն 15 տոկոս տարբերություն կա, եթե ոչ ավելի։ Ես դա նոր եմ սկսել անել, իմ իմացած հյուրանոցներում եմ մոնիթորինգ արել, հյուրանոց կար, որ նույնիսկ 20-25 տոկոսի տարբերություն կար, բայց ոնց հաշվում եմ, միջինում 10-15 տոկոս ավելացել է, բայց դրանից պահանջարկը չի պակասել։ Բայց եթե մարդիկ որոշել են, որ գնալու են հանգստանալու, այդ փաթեթի մեջ, պայմանական ասած, 50 դոլարը ոչինչ չի փոխի»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան