Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:00 06-06-2023

Մենք ձեզ կզանգենք. ԱԽ-ում չգիտեն` ՀՀ֊ն մասնակցելո՞ւ է ՀԱՊԿ-ի հանդիպմանը, թե՞ չէ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ հունիսի 8-ին Մինսկում կկայանա ԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ «Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,- ասել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից չհստակեցրեցին՝ Հայաստանը մասնակցելու՞ է այս հանդիպմանը, թե՞ ոչ՝ առաջարկելով սպասել պաշտոնական հաղորդագրության։ «Եթե մասնակցենք մամուլի հաղորդագրություն կգնա, կտեղեկանաք։ Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, եթե մասնակցենք հաղորդագրություն անպայման կգնա»,- նշեցին ԱԽ գրասենյակից։

Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար բոյկոտում են ՀԱՊԿ-ի ձևաչափով անցկացվող հանդիպումները։ Մասնավորապես մայիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր մեկնել Մինսկ և չէր մասնակցել Հավաքական ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հանդիպմանը չմասնակցելու պատճառները չէին հստակեցրել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մայիսի 22-ին կայացած իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններով հիմք են նախապատրաստում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու համար։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև