Արտաքին 3 տարի առաջ - 14:20 06-06-2023

Ռուսաստանի Բելգորոդի մարզից մոտ 60 հազար մարդ է տարհանվել

Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի մարզից տարհանվել է մոտավորապես 60 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը՝ հղում անելով շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովին։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի իշխող կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը Բելգորոդի հումանիտար բաշխման կենտրոն այցելելուց հետո տեսակապի միջոցով զրուցել է կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի հետ։

«Միասնական Ռուսաստան» կուսակցության Բելգորոդի մասնաճյուղի քարտուղար, մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ կարճ ժամանակում տարհանվել է գրեթե 60 հազար մարդ։ Ժամանակավոր տեղակայման կետերում ավելի քան 8000 մարդ կա, բնակիչների մեծ մասը տեղափոխվել է ազգականների մոտ»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ Բելգորոդի մարզի տարածքը պարբերաբար հրետակոծվում է Ուկրաինայի կողմից։ 2022 թվականի ապրիլի 11-ից ամբողջ տարածաշրջանում գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ: Հունիսի 1-ի գիշերը մարզի Շեբեկինսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հատկապես ուժեղ հարձակումից հետո մարդիկ զանգվածաբար սկսել են լքել քաղաքն ու շրջակայքը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»