Արտաքին 3 տարի առաջ - 13:30 06-06-2023

Freedom House-ի նախագահը՝ Հայաստան կատարած իր այցելության և ունեցած հանդիպումների մասին

Միջազգային հեղինակավոր Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին և այդ շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումներին։ Այս մասին Աբրամովիցը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Աբրամովիցը ողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում Փաշինյանի և Խաչտուրյանի մասնակցությունը դրական ցուցիչ է որակել՝ Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու տեսանյունից։ «Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալու Ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում: ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությունը Հայաստանի կառավարության հանձնառության դրական ցուցիչ է՝ համագործակցելու միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարությանը»,- գրել է նա։

Վերջինս հայտնել է, որ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ կայացած հանդիպումների ժամանակ քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարության սպառնալիքների պայմաններում։ Կողմերն անդրադարձել են նաև տեղական կառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությանը՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։

Մայք Աբրամովիցը հայտնել է նաև, որ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել է ժողովրդավարական զարգացումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»