Ներքին 3 տարի առաջ - 13:55 06-06-2023

5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են Սևանա լիճ

Քանի որ այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնենք ոռոգման համար: ԱԺ-ում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նա հայտնեց, որ բոլորի խնդիրն է համատեղ գործողություններ և ջանքեր ներդնել, որպեսզի Սևանա լճի վրա գործադրվող ճնշումը թուլանա:

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,- ասաց ՇՄ նախարարը:

Նախարարը հայտնեց, որ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին