copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:00 05-06-2023

Հունգարիան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին. Հունգարիայի պաշտպանության նախարար

Հունգարիայի պաշտպանության նախարար Քշիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ռիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկն հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։ Նա ընդգծել է, որ Հունգարիան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։

Բուրճուլաձեն ասել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է միանալ պաշտպանական դաշինքին։

«Կարծում եմ՝ այս թեման շատ կարեւոր է։ Ես գիտեմ և աջակցում եմ ձեր երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Վրաստանը շատ գեղեցիկ և հնագույն մշակութային երկիր է, որը պատկանում է եվրոպական ընտանիքին։ Նրա պաշտպանական շահը պետք է լինի արևմտյան աշխարհի ամենամեծ պաշտպանական դաշինքի մաս դառնալը, Հունգարիան աջակցում է և անհամբեր սպասում է դրան»,- ասել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի