Արտաքին 3 տարի առաջ - 18:05 04-06-2023

Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը

Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը:

«Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Նշենք, որ Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են 3 գնացք՝ 2 մարդատար և 1 բեռնատար: Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»