Արտաքին 3 տարի առաջ - 16:00 03-06-2023

Եթե արևմուտքը դադարեցնի իր աջակցությունը, Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ արևմուտքի կողմից Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում հակամարտությունն Ուկրաինայում արագ կավարտվի։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Բորելն ասել է «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ։

Բորելն ընդգծել է, որ այդ պարագայում Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը։ «Ես գիտեմ, թե ինչպես ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Դա շատ հեշտ է։ Մենք դադարեցնում ենք ռազմական աջակցությունն Ուկրաինային, եւ պատերազմն ավարտվում է մի քանի շաբաթում»,- ասել է նա:

Եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ իրենք չեն կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում խաղաղություն, որը կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը։ Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որ հնարավոր խաղաղությունը Ուկրաինան երկրորդ Բելառուս դարձնի։ «Հարցն այն չէ, որ պատերազմն ավարտվի, այլ այն, թե ինչպես մենք կավարտենք այդ պատերազմը»,- նշել է նա։

Բորելը հավելել է, որ արևմուտքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն պատճառով, որ խաղաղություն է ցանկանում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»