Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:09 03-06-2023

Դիլիջանի «քրեականի» պետի կալանավորումն այլևս իմաստ չուներ. տուժողի փաստաբան

Ես՝ որպես տուժողի ներկայացուցվիչ, մտածում եմ, որ այդ անձը չպետք է կալանավորվեր, դատարանը չպետք է հանրային ճնշման տակ որոշում կայացներ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկված 16-ամյա անչափահասի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանն՝ անդրադառնալով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի 2 ամսով կալանավորմանը։

«Եթե մենք ուզում ենք դառնալ արդար երկիր, որտեղ օրենքն է իրականում գերակայում, ապա պետք է ասել, որ այդ մարդը օրենքի տեսանկյունից չպետք է կալանավորվեր։ Դա արդեն պատիժ է, ոչ թե կալանավորում, մինչդեռ կալանավորումը խափանման միջոց է, որպեսզի ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը, որ չխոչընդոտի քննությանը, փախուստի չդիմի, նոր արարք չկատարի։

Այս պարագայում, մի անգամ արդեն այս մարդու վերաբերյալ գործ է քննվել։ Թվում է՝ մենք պետք է հանգիստ լինենք, բայց այդպես չէ։ Դատախազն է կարճման որոշում կայացրել, քննիչը միջնորդել էր, դատախազը կարճել էր վարույթը։

Աբսուրդ է, նույն քննիչը մի դեպքում ասում է՝ զղջացել է, կարող ենք կարճել, մյուս դեպքում ասում է՝ մարդն այնքան վտանգավոր է, միակ տարբերակը նրան կալանավորելն է։

Եթե սկզբից կալանավորվեր՝ միգուցե իմաստ կունենար, օրինաչափ կլիներ, բայց, երբ գործը քննվում, ավարտվում է ու հետո հանրային ճնշման տակ կալանավորում են, շատ վատ նախադեպ է»։

Անդրադառնալով հովանավորչությանը, որի առնչությամբ իր կասկածներն էր հայտնել գործի կարճման առիթով, նա ընդգծեց, որ պետությունը պետք է գնա դրա բացահայտման հետևից։

«Ամեն դեպքում, կարծում եմ՝ բոլորն էլ՝ քննիչն էլ, դատախազն էլ աշխատում են»։

Նա ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ պետք է փորձաքննություն նշանակվի՝ հասկանալու, թե նա ինչ հոգեբանական ճնշման է ենթարկվել։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ