Ներքին 3 տարի առաջ - 12:48 03-06-2023

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը

Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտի մասնագետների միջև:

Երկրորդ օրն անդրադարձ է եղել կիբերանվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:

Քննարկումը բացառիկ հնարավորություն է եղել մասնակից բոլոր երկրների համար ներկայացնել իրենց մոտեցումները, արժեքավոր արձագանքներ ստանալ ընթացիկ խնդիրների վերաբերյալ:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի վաղաժամ նախապատրաստել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով կիբերանվտանգության և հիբրիդային տեղեկատվության զարգացող ռիսկերի իրազեկումը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը