Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 03-06-2023

Փաշինյանը նոր ապաստան ունի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝ Բաղրամյան 26 շենքում՝ նախագահի նստավայրում։ Պատճառը կառավարության շենքում ընթացող հերթական վերանորոգումն է։ Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը, որպես կանոն, ծախսում է նորոգումների վրա` պերմանենտ նորոգվում են կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ այլ գերատեսչություններ: Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել, որի համար բյուջեից 124.5 մլն դրամ էր դուրս գրվել։

Անցած տարեվերջին էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում իրականացրին՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ տեղադրելով, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն։ Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ