Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 03-06-2023

Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ -ականները երկուշաբթի պատրաստվում են հարցախեղդ անել նրան, որպեսզի հասկանան՝ ի վերջո ինչ բանակցություններ է վարում Հայաստանն Ադրբեջանի հետ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ներսում ներքին քննարկումներ կան, որ պետք է Միրզոյանին այդ օրը սեղմեն, որ խզել է կապը թիմակիցների հետ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ