Ներքին 3 տարի առաջ - 19:23 02-06-2023

Այսօր Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ արված այս հաղորդագրությունը ամբողջովին բացահայտում է կառավարման և աշխատանքի որակը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։

Որպես մեծ ձեռքբերում հայտարարվում է, որ այսուհետ ՏԱՐԻՆ 12 ԱՄԻՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՎ։ Այսինքն՝ փաստվում է, որ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու են իրականացնել անորակ, բայց տարին 12 ամիս փոսերն են նորոգելու։

Չեմ անդրադառնում, որ Երևանում մեքենա վարելը վերածվել է համակարգչային խաղի, և ամեն խաչմերուկում պետք է ներդնել «փոսի պարեկ» համակարգը։

Արդյունքում, այսօր Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում, և տարեկան մոտ 4 մլրդ դրամ Երևանի բյուջեից հատկացվում է ասֆալտի վերանորոգմանը՝ փաստացի իրականացնելով հանրային միջոցների անարդյունավետ վատնում։

Ընդհարապես, երբ ուսումնասիրում ես եվրոպական քաղաքների բյուջեն, չես գտնում ասֆալտի նորոգման և նմանատիպ ծախսերի տողեր։ Քաղաքի արդյունավետ կառավարման և հանրային միջոցների արդյունավետ ծախսման համար անհրաժեշտ է ոչ թե տարին 12 կամ 24 ամիս փոսալցում անել, այլ մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան