Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:22 01-06-2023

Վարչապետի ծնունդը անպայման նշելու ենք․ զրույց Իջևանում

«Ալիևը շատ է համը հանում, բայց լավ կլինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչները։

Իջևանցի մեծահասակ տղամարդկանց հանդիպեցինք Իջևանի եկեղեցու անմիջապես հարևանությամբ գտնվող տաղավարում։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք հետևո՞ւմ են լուրերին, ի՞նչ կարծիք ունեն գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ։ Ի՞նչ են մտածում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք հիմա զենքով թույլ ենք, որովհետև Թուրքիան իրենց շատ օգնում է․․․ Հետո, որ Նիկոլ Փաշինյանին ասում են դավաճան, թուրքերը լսում են, դեմ են տալիս, գիտեն, որ Հայաստանը տարբեր թիմերի է բաժանված։ 1-միլիոնանոց երկրում 117 կուսակցություն կա, ամոթ էլ է, պետք է այդ ամենը վերանա։ Ես չեմ ասում, որ այսօրվա իշխանությունը լավն է, լավ կլինի այն դեպքում, երբ Ստալինի պես ուժ կիրառի»,- ասաց բնակիչներից մեկը։

Տաղավարում հավաքված տղամարդիկ, թեև սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց և նշում են, որ այսօր թալան էլ կա, կոռուպցիա էլ կա։

«Սաղ թալան են անում, հիվանդանոցում հասարակ ծննդաբերության համար փող են ուզում, իմ թոռը ծնվել է, 80․000 դրամ փող ենք տվել, ամեն տեղ գրած է անվճար, բայց փող են վերցնում։ Այսօր մեր երկիրը կործանման եզրին է, մեր վարչապետը դրա մասին է մտածում, դրա համաար տեղյակ չէ այս թալանից»,- ասաց բնակիչներից մեկը։

Եկեղեցու և տաղավարի անմիջապես կողքին կանգնեցված է Նիկոլ Փաշինյանի արձանը, այն նույն արձանը, որ տեղադրվել էր Գյումրի-Վանաձոր մայրուղում, սակայն մի քանի անգամ կոտրելուց հետո տեղափոխվել է Իջևան։

Բնակիչներին հարցրինք, թե ով է Փաշինյանի արձանը տեղափոխել Իջևան․ «Մենք ենք բերել, այստեղ դրել, արդեն մեկ տարուց ավելի է։ Այնտեղ կոտրում էին, մի անգամ էլ եկան, այստեղ վնասեցին։ Հիմա այստեղ տեսախցիկներ կան, նայում են, վերահսկում են»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ հենց եկեղեցու հարևանությամբ տեղադրվեց արձանը, իջևանցի տղամարդիկ պատասխանեցին, որ ամենահարմար վայրը սա է եղել։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «հազարավոր անգամներ մահացել և հարություն եմ առել ի մեռելոց»։ Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը․ հարցրինք իջևանցի տղամարդկանց․

«Մենք եկեղեցական չենք, չենք կարող պատասխանել։ Մենք անհավատ մարդիկ ենք, մենք ուտիլ-խմիլով, քեֆ անելով ման եկող մարդիկ ենք»։

Իջևանի բնակիչները նաև շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանի ծնունդը, ասացին, որ անպայման նշելու են այն․ «Ամբողջ փողոցով շնորհավորում ենք մեր վարչապետի ծնունդը, ցանկանում ենք առողջություն, երկրին խաղաղություն՝ իր գլխավորությամբ, անպայման նշելու ենք, միշտ նշել ենք, էլի ենք նշելու․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը