Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. Ժողովուրդ
copy image url

Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:34 01-06-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:

Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական՝ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին
մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի տեղակալ Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոմանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն:

Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի տեղակալը խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ, ինչպես ասում են, «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունը ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել սեփական հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները:
Պաշտոնապես հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի տեղակալի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:
Այսինքն՝ թաղապետի տեղակալը այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս պատմությանը՝ վեր հանելու, թե թաղապետ Ռոման Համբարձումյանն ինչ առնչություն ունի օրենքից դուրս գործող իր տեղակալի կրիմինալ պատմության հետ»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին