Ներքին 3 տարի առաջ - 20:37 31-05-2023

Ոչնչացվելո՞ւ է արդյոք առգրավված 1 տոննա կոկաինը

Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի ոչնչացման մասին տեղեկությունը ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում։

Oragir.News-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով հայտնել, թե ովքեր են ներգրավված գործում, միաժամանակ մենք խնդրել էինք հայտնել, թե երբ է ոչնչացվելու կոկաինը և ինչպես, արդյոք միջազգային դիտորդներ հրավիրվելու են։

ԱԱԾ քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, այս գործով հրապարակման ենթակա, հասանելի տեղեկությունների վերաբերյալ 2023 թ-ի մայիսի 17-ին, 24-ին և 30-ին ԱԱԾ-ի կողմից կատարվել են պաշտոնական հրապարակումներ, որոնցից բացի՝ այլ տեղեկություններ նախաքննության տվյալ փուլում հրապարակման ենթակա չեն։

Կարելի է ենթադրել, որ 1 տոննա կոկաինի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է։ Ամենայն հավանականությամբ՝ հանրությունը ոչնչացման մասին կտեղեկանա, եթե միայն Միհրան Պողոսյանը հրապարակի ոչնչացման տեսանյութը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը