Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 31-05-2023

Խորհրդարանի տուրիստը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։
Նկատենք, որ ՔՊ-ական այս պատգամավորն ամենաակտիվ տուրիստներից է, որ գործուղումներից աչք չի բացում։ Խորհրդարանի կայքում միայն այս տարի Սանդիկովի գործուղումների մասին հավաստող 7 կարգադրություն կա։ Դիցուք, հունիսի 7-10-ն էլ Սանդիկովը Սոչիում է լինելու՝ Եվրասիական կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար։

Մայիսի 17-20-ը մի խումբ պատգամավորների հետ նա Սանկտ Պետերբուրգում էր՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Մայիսի 7-10-ը կրկին Մոսկվայում էր՝ Պետդումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն Ուզբեկստանի Հանրապետությունում Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկում էր իրականացնում, դրանից առաջ՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը Սոչիում մասնակցում էր «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը, մարտի 2-4-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ