Նոր Արեշի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել
copy image url

Նոր Արեշի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 23:38 30-05-2023
Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և ավտոսանդուղք։