Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:36 30-05-2023

Քրեակատարողական ծառայության պետը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն․ Հանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ:

Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայողներին պարգևատրել է հուշանվերներով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ քաղաքացիական ծառայողների Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի կողմից հանձնվել են հուշանվերներ: Կիրառվել են նաև խրախուսանքի այլ տեսակներ:

Սերգեյ Ատոմյանը, շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել է նրանց պատվով ու անփորձանք ծառայություն, շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար՝ կարևորելով հայրենիքի համար այս դժվարին պահին յուրաքանչյուրի անձնվիրությունն ու միասնականությունը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել