Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:26 30-05-2023

Ծեծկռտուք, հրմշտոց․ ի՞նչ է գիշերը կատարվել Գյումրիում


Երեկ գիշեր տելեգրամ ալիքներով տարածվեց տեսանյութ, որտեղ պարեկների մասնակցությամբ միջադեպ է եղել։

Տեսանյութից պարզ չէ, թե ով ում հետ էր վիճաբանում, կամ քաղաքի որ հատվածում է դեպքը տեղի ունեցել։

Oragir.News-ին փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում, 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ։

Դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, ամուսինը խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ, հետո ամուսինների վեճը տեղափոխվել է փողոց, պարեկները գնացել են դեպքի վայր և սկսվել է իսկական իրարանցում։

Պարեկները ռուս ամուսիններին հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին, որտեղ նրանք ցուցմունք են տվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական ձերբակալման են ենթարկել Գյումրիի զինվորական 8-րդ թաղամասից 6 տղամարդ։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան