Ներքին 3 տարի առաջ - 23:23 29-05-2023

Եթե պետնախարարն ունի նման փաստեր, թող կոնկրետ նշի, թե ովքեր են իր մասին խոսել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյան գրառում էր կատարել, որում ասում էր, որ իր հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, վիրավորանքներ։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով Ներսիսյանի տարածած հայտարարությունից, ասաց, որ եթե Ներսիսյանը ունի նման փաստեր, լավ կլինի՝ կոնկրետ նշի, թե ովքեր են իր մասին խոսել։

«Եթե կան փաստեր, ապա պետք է անուն-ազգանունով խոսել, քանի որ անհիմն է խոսել՝ ըստ օդում կախված լուրերի։ Եթե կա նման հստակ որևիցե խոսք, որ իր հասցեին անհիմն հայտարարություններ են հնչեցվում, թող անուն-ազգանունով ասեն, մենք մեր գնահատականը կտանք»,- նշեց Գալստյանը։

Հարցրինք Գալստյանից՝ իսկ գոհ է Ներսիսյանի պաշտոնավարումից, պատասխանեց. «Ճիշտ ասած՝ Գուրգեն Ներսիսյանը մեկուսացվեց ընդդիմությունից մինչև պետնախարար լինելը։ Նա նույն իշխանության մեջ է, և իր գործունեության մեջ նա պարբերաբար հանդիպումներ չի նախատեսում ընդդիմության հետ, ընդդիմությունը որոշ քննադատություններ ընդհանուր իշխանության հասցեին հնչեցնում է, ականջալուր չեն լինում, և ընդհանուր առմամբ՝ ես իշխանության ընդհանուր աշխատանքին կարող եմ գնահատական տալ, ոչ թե անձերի կատարած աշխատանքին, այն, որ այսօր մենք ունենք խնդիր․ թե՛ էլեկտրաէներգիայի հետ կապված, թե՛ ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված զրո աշխատանքներ է տարվում․ դա փաստ է»,-ասաց Գալստյանը և ավելացրեց, որ դա արվում է ոչ միայն մեկ անձնավորության մասով, այլ իշխանությունը ընդհանուր առմամբ։

Հարցին, թե կարող ենք ասել, որ Արցախում հուսալքված են, Գալստյանը պատասխանեց. «Միգուցե իշխանությունները հուսալքված են, բայց քաղաքացիները, մեր հայրենակիցները վճռական են տրամադրված, և նրանք պատրաստ են դիմակայելու, բայց ցավոք սրտի, այս իշխանությունները ղեկավարներից առաջնորդներ չեն կարողանում դառնալ և առաջնորդել այս վճռական ժողովրդին։ Նրանք պառակտումների նման ասեկոսությունների, ֆեյսբուքյան գրառումներով են առաջնորդվում, որը այս իրավիճակում անընդունելի է»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան