Ներքին 3 տարի առաջ - 23:15 29-05-2023

Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ ՀԲ ֆինանսական կառավարման առաջատար մասնագետ Արման Վաթյանի և ՀԲ Ֆինանսական կառավարման գլխավոր մասնագետ Կուրամ Ֆարուքի գլխավորությամբ: Այս մասին հատնել է նախարարությունը։

«Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության փոխհամագործակցության համատեքստում քննարկվել են մի շարք թիրախային ուղղություններ, մասնավորապես՝ նախարար Մինասյանը կարևորել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքի և ծրագրի արդիականացումը, դատական արխիվի թվայնացումը, մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման ծրագրին վերաբերող որոշ հիմնահարցեր, այդ թվում՝ e-criminal case համակարգի ներդրման գործընթացը և այլն:

Արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու համատեքստում Համաշխարհային բանկը նաև պատրաստակամություն է հայտնել նախարարությանը տրամադրել ՏՏ ոլորտի մասնագիտացված թիմ՝ ընթացիկ թվայնացման գործընթացների հաջողությամբ իրականացմանն աջակցելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ-ի «Հայացք ապագային» զեկույցի արդյունքում ապագա հնարավոր համագործակցությանն՝ ընդգծելով Smart Court-ի գաղափարի կենսագործման անհրաժեշտությունը:

Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը՝ միաժամանակ այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել