Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 29-05-2023

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նախօրեին շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը։

Ինչպես փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Պապուաշվիլին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Շալվա Պապուաշվիլին շեշտել է, որ յս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։

«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին Առաջին Հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։ Մեր ընկերներին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Վրաստանի խորհրդարնի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները