Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:34 29-05-2023

Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա

Ապակիների լուսաթափանցելիության պահանջը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել վարորդներին։ Մասնավորապես, Oragir.News-ի խմբագրությունը ահազանգ է ստացել մարզաբնակ վարորդներից։

Այն մարզերում, որտեղ պարեկային ծառայություն ներդրված չէ, ճանապարհային ոստիկանները չունեն լուսաթափանցելիությունը չափելու սարքերը։

Իսկ հեռախոսային համապատասխան ծրագրով ներբեռնել և ստուգելը խնդիր է, շատերը փորձել են և չեն կարողացել պարզել՝ արդյոք թույլատրելիի սահմանում է, թե ոչ։

Հիմա վարորդները ստիպված սպասում են առաջին տուգանքին, որպեսզի հասկանան, թե լուսաթափանցելիությունը ինչքան է։ Իսկ շատերը, չիմանալով անգամ, թե քանի տոկոսով է գերազանցում լուսաթափանցելիությունը, «նավսյակի պլյոնակները» պոկում են։

Պարզ է չէ՞, որ պետությունը նախքան օրենքի կիրարկումը շահագրգռված չէ քաղաքացիների վարքագծի համապատասխանեցմամբ, սա ևս մեկ առիթ է «տուգանքի մատերիալ» դառնալու։

Իսկ փոխարենը վճարում ենք հարկեր և ստանում չասֆալտապատված, չգծանշված, պատշաճ լուսավորություն չունեցող ճանապարհներ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում