Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 00:15 29-05-2023

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը առաջինն են շնորհավորել Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի առաջինը շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Էրդողանին և պատրաստակամություն հայտնել այցելել Թուրքիա՝ նշելու վերջինիս հաղթանակը։ Նա նշել է, որ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Լիբիայի և այլ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել Թուրքիայի ղեկավարի հետ միասին տոնել հաղթանակը։

Բացի այդ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ինստագրամյան պաշտոնական էջում նույնպես շնորհավորել է Էրդողանին՝ վերընտրվելու կապակցությամբ։ «Ես անկեղծորեն շնորհավորո՛ւմ եմ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու թանկագին քույր Էմինե խանումին հաղթանակի կապակցությամբ: Թո՛ղ հավերժ ու անկործան լինի մեր ժողովուրդների եղբայրությունը: Թուրքիայի ողջ ժողովրդին մաղթո՛ւմ եմ քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն: Թող Մեծ Ալլահը պահպանի Ադրբեջանն ու Թուրքիան»,- նշել է նա։

Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Հարգելի պարոն Էրդողան, հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է Պուտինի հեռագրում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- իր թվիթերյան էջում գրել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել