Ներքին 3 տարի առաջ - 16:40 28-05-2023

«Ապրելու երկիր»-ը ծաղիկներ է խոնարհել «Նեմեսիս» հուշարձանին

«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ
ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող «Նեմեսիս»
հուշարձանին:


Օրվա առթիվ կուսակցության ուղերձում ասվում է. «Հայաստանի Առաջին Հանրապետության օրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ պետականություն ստեղծելու և այն ամեն գնով պահպանելու ձգտումը։ 105 տարի առաջ պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը:

Առաջին հանրապետության հռչակումը դարավոր ընդմիջումից հետո հայկական պետությանշ վերականգնման սկիզբն էր, հայի՝ հայ մնալու աննկուն պայքարի բացառիկ օրինակ։

Մայիսի 28-ի հաղթանակը հասունացել էր դարերի ընթացքում` մեր ժողովրդի անհավասար պայքարի ու բազում զրկանքների արդյունքում։ Եվ, ի վերջո, այն ընտրեց ազատ ու արժանապատիվ ապրելը, քաղաքակրթությանը համընթաց քայլելը։

Այս օրը դարձավ մեր քաղաքական վերածննդի սկիզբը, և չնայած նրան, որ առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, այդուհանդերձ, այդ փուլը ուսանելի օրինակ դարձավ բոլորիս համար, սովորեցրեց, թե ինչպես դժվարագույն պայմաններում անգամ ինքնության կորուստը թույլ չտալ ոչ մի դեպքում:

Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ապացուցեց, որ պետականությունը բարձրագույն արժեք է, որ հայ մարդը չի ընկրկում ոչ մի սպառնալիքի առջև։ Եվ այսօր էլ մեր յուրաքանչյուրիս պարտքը դառնում է նոր պայքարի ելնելն ու աննահանջ առաջ շարժվելը։ Որովհետև հենց սա է այսօրվա, այս օրը կերտած հերոսների ու հայրենիքի նվիրյալների պատգամը։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն հայորդիներին, որոնք կերտեցին մայիսի 28-ը, որոնք մեզ ժառանգեցին Հանրապետություն»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան