Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:40 28-05-2023

Իրանցի սահմանապահների և Թալիբանի ներկայացուցիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևելյան Սիսթան և Բելուջիստան նահանգի Սասուլի բնակավայրի շրջանում՝ Աֆղանստանի հետ սահմանին իրանցի սահմանապահների և Թալիբանի ներկայացուցիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով սպանվել են երկու իրանցի սահմանապահներ և Թալիբան շարժման մեկ զինյալ, ևս մի քանի մարդ՝ վիրավորվել են։ «Իրանի և Աֆղանստանի սահմանին «Թալիբանի» ուժերի և իրանցի սահմանապահների միջև Սասուլիի շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով իրանցի սահմանապահներից մեկը սպանվել է, ևս երկուսը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թալիբանի ուժերը նույնպես կորուստներ են կրել, սակայն այդ մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Աֆղանստանի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում իրանցի սահմանապահների և Թալիբանի ուժերի միջև բախումներ են եղել։

Իրանցի սահմանապահների և Թալիբանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ կողմերը երկար ժամանակ է, ինչ չեն կարող գալ սահմանամերձ շրջաններում ջրի բաշխման շուրջ։

Իրանի ոստիկանության հրամանատարի տեղակալ Քասեմ Ռեզաին հայտնել է, որ շաբաթ առավոտյան ժամը 10:00-ին թալիբները բոլոր տեսակի զենքերից կրակ են բացել իրանական ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, որտեղ գտնվել են սահմանային անցակետում ծառայություն իրականացնող ոստիկաններ։ Նրա խոսքով՝ իրանական կողմը վճռական պատասխան է տվել թալիբների այդ սադրանքին։

Թալիբների կառավարության ներքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին նշել է, որ «իրանական սահմանապահ ուժերը կրակ են բացել աֆղանական տարածքի ուղղությամբ Նիմրուզ նահանգում, որին պատասխան կրակ է բացվել»։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայումս իրավիճակը կարգավորվել է։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու Քաբուլը դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել թալիբների ձևավորած կառավարությունը, որն այդ երկրում գործում է 2021 թվականի օգոստոսից։


Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել