Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 09:30 28-05-2023

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Թուրքիայում այսօր տեղական ժամանակով ժամը 08։00-ից մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած և ձայների ավելի քան 5%-ը ստացած Սինան Օղանը իր կողմնակիցներին հորդորել է երկրորդ փուլում քվեարկել Էրդողանի օգտին։ Միևնույն ժամանակ Օղանը նախագահի թեկնածու էր առաջադրվել Նախնի դաշինքի կողմից, որի մաս կազմող մյուս՝ Հաղթանակ կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ աջակցություն էր հայտնել Քըլըչդարօղլուին։

Թուրքիայում քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 17։00-ին, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկի գործընթացը։ Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն կեսգիշերին մոտ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Oragir.News-ը, ինչպես ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր արտակարգ ռեժիմով հետևելու է Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացին, և իր ընթերցողներին անմիջապես կներկայացնի ընտրությունների արդյունքները, հենց որ դրանք կհրապարակվեն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան