Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:28 27-05-2023

Իրենք ասում են՝ մեր տները կռիսանոց են, բայց դրանք պատմամշակութային շենքեր են

Տևական ժամանակ է՝ Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում պետական կառույցների մոտ, ինչպես նաև ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Oragir.News-ի հետ զրույցում Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից մեկն ասաց. «Մենք բացատրում ենք, ասում ենք՝ հարգելի կառավարություն, հարգելի պարոն Փաշինյան, մեր ինֆորմացիոն խողովակները փակում են, չեն թողնում հայտնենք, թե ինչ է կատարվում։

2014 թ.-ին Սերժ Սարգսյանը հավաքեց էս բոլոր կառուցապատողներին և ասաց, եթե ժողովուրդը չի ուզում էստեղից դուրս գալ, իրենց համար շենքեր սարքեք, ժողովրդին ապահովեք էդ շենքերում, իրենց տարածքները թող տան ձեզ»։

Քաղաքացին դիմեց Փաշինյանի, որ փոխի որոշումը, մարդկանց ապահովի բնակարաններով, հետո հանի իրենց տներից։ «Ձեր տված երկու կոպեկով մարդկանց կենտրոնից ստիպելով հանում եք, դատախազությանը քսի եք տալիս վրեքներս ու ուզում եք՝ զոռով հանեք տներից, որ կարանք մի քանի մլն դոլար վայելեք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան

Ձեզ գուցե հետաքրքրի